Մյունխենի օդանավակայանում 130 չվերթ է չեղարկվել ոստիկանական խոշոր օպերացիայի հետևանքով, որի պատճառ է հանդիսացել իսպանացի ուղևորը:
Արտակարգ իրավիճակի պատճառով ամբողջությամբ փակվել է երկրորդ տերմինալը, ինչպես նաև առաջին տերմինալի B և C գոտիները: Միջադեպի պատճառով մոտ քսան հազար մարդ ժամանակին չի մեկնել իր չվերթով: Ահազանգը չեղարկվել է միայն չորս ժամ անց:
Հայտնի է դարձել, որ ահազանգի պատճառ է հանդիսացել երիտասարդ իսպանացին, որը շրջանցել է մաքսային և անձնագրային հսկողությունը: Ոստիկանությունը նրան բերման է ենթարկել, սակայն հարցաքննությունից հետո տղամարդուն ազատ են արձակել առանց որևէ մեղադրանք ներկայացնելու: Ինչպես պարզվել է, իսպանացին սխալմամբ մտել է օդանավակայանի անձնակազմի համար նախատեսված դռնով, բայց ոչ մի ապօրինի գործողություն չի ծրագրել:
Չնայած լուրջ միջադեպերի բացակայությանը, այնուամենայնիվ որոշ ժամանակով օդանավակայանի աշխատանքը խաթարվել է: Երկրորդ տերմինալ ժամանած բոլոր ուղևորները ստիպված են եղել կրկին գրանցվել: