fbpx
Աշխարհ

Լոնդոնը ֆինանսական օգնություն կտրամադրի Brexit-ից հետո բրիտանացիներին օգնելու համար

Լոնդոնը 3 մլն ֆունտ սթեռլինգ կհատկացնի որպես օգնություն այն բրիտանացիների փաստաթղթերը ձևակերպելու համար, որոնք Brexit-ից հետո կապրեն ԵՄ տարածքում: Մեծ Բրիտանիան ԵՄ տարածքից դուրս կգա հոկտեմբերի 31-ին:

Դրանից հետո Մեծ Բրիտանիայում ապրող ԵՄ քաղաքացիները և ԵՄ-ում ապրող բրիտանացիները պետք է հաշվառվեն և կացության իրավունք ստանան:

Դրա համար նրանք պետք է դիմում ներկայացնեն միգրացիոն ծառայություններ և, այսպես ասած, բիոմետրիկ գործընթացներ անցնեն: ԵՄ-ի տարբեր երկրներում ապրում է ավելի քան 1 մլն բրիտանացի: Բրիտանական կառավարությունը հենց նրանց էլ նախատեսում է ֆինանսական օգնություն տրամադրել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ