fbpx
Աշխարհ

Թրամփի անձնական օգնականին ազատել են նրա դուստրերի մասին արտահայտությունների պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական օգնական Մադելին Վեսթերհաութը, որը հինգշաբթի անսպասելիորեն հեռացել էր Սպիտակ տան իր պաշտոնից, ազատվել է այն բանից հետո, երբ թղթակիցներին ասել է, որ իր հարաբերությունները Թրամփի հետ ավելի լավ են, քան նրա դուստրերի՝ Իվանկայի և Տիֆանիի հետ: Այս մասին հայտնում է Politico-ն:

Նա նաև հայտարարել էր, թե իբր նախագահին դուր չի գալիս Տիֆանիի հետ լուսանկարվելը, քանի որ կարծում է, որ աղջիկը ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ունի:

Պարբերականը նշում է, որ հաշվի առնելով Թրամփի վստահված անձի պաշտոնի նրբանկատությունը՝ Սպիտակ տունը նրան ազատելու պատճառների քիչ մանրամասներ է հայտնել, ինչը Վաշինգտոնի քաղաքական-մեդիա տիրույթում իսկական խելահեղության է հանգեցրել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ