«Ինտեր»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն ավելի լավ հարձակվող է, քան Մաուրո Իկարդին»։ Այս մասին հայտարարել է բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կարեկան:
«Իկարդին կարող էր «Նապոլի» տեղափոխվել, և ոչ ոք չէր փորձի նրան կանգնեցնել, սա ինչ–որ սարսափ է:
Արգենտինացին լավ հարձակվող է, բայց ոչ ֆենոմենալ: Ես կարծում եմ, որ Լուկակուն նրանից ավելի լավն է:
Ես ուղղակի չեմ կարծում, որ Իկարդին միայնակ կարող է արդյունք բերել»։ Բրազիլացու խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Իկարդին նախորդ ամռանը հեռացավ Ինտերից ՝ տեղափոխվելով ՊՍԺ: