Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում տեղի ունեցավ գրոսմայստեր Իգոր Կուրնոսովի հուշամրցաշարը:
Արագ շախմատտի կանոններով կայացած մրցաշարին մասնակցում էին 15 երկրների 250 շախմատիստներ, այդ թվում՝ 37 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Հայատսանը ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը, ով 11 հնարավորից վաստակեց 9 միավոր:
Նույնքան միավոր վաստակած Պավել Պոնկրատովը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Վիտալի Սիվուկը, կրկին 9 միավորով եզրափակեց լավագույն եռյակում:
Մրցաշարում մեր մյուս ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը 8 միավորով բաժանեց 5-17-րդ հորիզոնականները:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։