Սեպտեմբերի 9-ին, ժամը 17:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի 5-րդ հարկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ ծուխը տարածվել է 3-րդ և 4-րդ հարկեր:
Փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ` մինչև ծխի դադարելը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։