Չվերթ-93․ սեպտեմբերի 11-ի ևս մեկ ահաբեկչություն կանխողները

Ամենադիտվածներ

Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չվերթ-93 կամ պետականությունը առավել, քան սեփական կյանքը:

Նկարում պատկերված Չվերթ-93 հուշահամալիրը նվիրված է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ գերեվարված 4-րդ ինքնաթիռի հերոսական անձնակազմին: Ինքնաթիռը չվերթ էր իրականացնում Նյու Յորքից դեպի Սան Ֆրանցիսկո:

Գերեվարումից հետո ինքնաթիռի ուղղությունը փոխվում է դեպի Վաշինգտոն: Թիրախը կա՛մ Սպիտակ տունն է եղել, կա՛մ Կապիտոլիումը: Ուղևորները և բորտուղեկցորդուհիները կարողացել էին կապ հաստատել իրենց հարազատների հետ և բացի դրանից արդեն իսկ տեղյակ էին Նյու Յորքյան սարսափների մասին: Այդ իսկ պատճառով նրանք որոշեցին կռվով հետ վերցնել ինքնաթիռը:

Հերոս ուղևորների և անձնակազմի շնորհիվ ահաբեկիչները չհասան իրենց նպատակին: Ինքնաթիռը աղետի ենթարկվեց Փենսիլվանիայում:

Հետագա հետաքննությունը, սև արկղերի և ձայնագրությունների վերծանումը ցույց տվեց, որ ուղևորները և ինքնաթիռի անձնակազմը ձեռքի տակ ընկած կենցաղային իրերով դանակ պատառաքաղերով ափսեներով կռվել են ահաբեկիչների հետ: Նրանք ուտելիքներ փոխադրելու համար նախատեսված փոքրիկ վագոնները օգտագործել են որպեսզի ուժով կարողանան բացել օդաչուների խցիկը և սպանել այդտեղ գտնվող ահաբեկիչներին:

Կռվի ընթացքում այս հերոսները անգամ եռացրած ջուր էին օգտագործում, որի մասին վկայում է զոհված բորտուղեկցորդուհի Սենդի Բրեշոույի զանգը իր ամուսնուն, որի ընթացքում նա նշում էր, որ ջուր է եռացնում ահաբեկիչների վրա շփելու համար:

Ինքնաթիռի բոլոր 33 հերոս ուղևորները և հերոս անձնակազմի 7 անդամները զոհվեցին: Նրանք, կռվելով ահաբեկիչների դեմ, սեփական կյանքի գնով կանխեցին այդ սարսափելի օրվա հերթական հարվածը իրենց պետականությանը…»։

https://www.facebook.com/photo.php?fbid=2489944471054812&set=a.501083209940958&type=3&theater

Ամենաթարմ