«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է վնասվածք ստացած ֆուտբոլիստների և Քրիստիան Էրիկսենի մասին.
«Էրիկսենը շատ կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար: Նա երջանիկ է Լոնդոնում, չնայած ունի իր նպատակները: Միշտ ասում եմ, որ նրա տրամադրվածությունը շատ ճիշտ է»:
Խոսելով վնասվածքների մասին, Պոչետինոն նշել է, որ Նդոմբելեի և Սեսենյոնի վիճակը մտածելու տեղիք է տալիս, սակայն պետք է համբերատար լինել, որպեսզի խաղացողները վերջնականապես ապաքինված ներկայանան թիմին:
Արգենտինացի մասնագետը խոսել է նաև Ջովաննի Լո Չելսոյի մասին.
«Ես հիասթափված եմ, որովհետև Ջովաննին նոր էր մեզ միացել և վնասվածք ստացավ: Սակայն հուսով եմ, որ նա արագ կապաքինվի»: