Օգոստոսի 6-ին, Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում խոսել է՝ աշխարհից այս պահին մեզ եկող աջակցության մասին ու ընդգծել հայ ժողովրդի՝ ինքնիշխանության համար ընդվզելու կարևորության մասին։
- Ինչու՞ են իշխանությունները մտահոգվում ՀԱՊԿ վարկանիշի մասին, կարո՞ղ է Հայաստանը ՀԱՊԿ-ի «փիառշիկն» է․ Այվազյան
- ՀԴՄ-ի թվայնացումը կարող է հանդիսանալ խոստացված տնտեսական հեղափոխության սկիզբը. Նարեկ Այվազյան
«Աշխարհի այսպիսի աջակցությունը մեր ժողովրդին՝ Փաշինյանին ու իր վարչակազմին շնորհավորելու տեսքով, եթե չկապիտալիզացվի ինքնիշխանության առումով, այլ այդ կապիտալը «մատաղ» արվի «ռուս-ադրբեջանական» ոտքերի տակ՝ ռուսական ռազմական ներկայության անհեթեթ մեծացմամբ ու տարածմամբ, դավադիր պատերազմի հետևանքներին համակերպմամբ ու դրա խութերի մասին խուլ լռությամբ, ինչպես նաև տևական ժամանակ կուլ տալով մեր սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զորքի ներկայությունը, ապա Հայաստանի գոյությունը դեկլարացիա կդառնա, իսկ ինչ-որ պահից էլ՝ դա էլ կարող է չլինել:
Իհարկե, աշխարհը մեծահոգաբար ու ըմբռնումով է մոտենում մեր վիճակին, իրավիճակին, անկարողությանն ու թուլություններին, վախերին, բայց, ի վերջո, մեր ժողովուրդը որևէ կերպ պարտավոր է ընդվզել խորը ռուսաֆիկացիային` հանուն Հայաստանի ազատության, հանուն պետության գոյության:
Ռուս զինվորական տեղաշարժերը՝ Տավուշում, Սյունիքում, մերթընդմերթ՝ Գեղարքունիքում, չեմ կարծում, որ ցանկանալով են թույլ տալիս իշխանությունները, այլ կարծում եմ՝ պարտադրված և լուռ համաձայնվում են, չեն կարողանում առարկել, մինչև Ալիևին աշխարհը քարշ կտա ԵԱՀԿ Մինսկի խումբ, որից հետո մեր վարչակազմի թոքերը շունչ կմտնի՝ բարձրաձայն խոսելու և անհամաձայնություններն արտահայտելու համար: Սա հասկանում են ռուսական կողմից, դրա պատճառով էլ երբեմն բախումներ են հրահրում շփման գծում, որպեսզի Ալիևին գրգռեն ու չթողնեն Մինսկի ձևաչափի վերականգնումը իրականություն դառնա, սակայն կդառնա:
Այդ ժամանակ, կամ միգուցե դրանից առաջ, մեր ժողովուրդն այլընտրանք չունի գոնե չարտահայտվելու, ընդդիմանալու ռուսական սողացող օկուպացիային: Ինքնիշխանության շահառուն ես եմ, դու ես, ՀՀ բոլոր քաղաքացիներն են, նույնիսկ մեր այն հայրենակիցներն են, որոնք ապրում են սփյուռքում, Արցախում: Ես համերաշխ չեմ օտարերկրացի խաղաղապահի ներկայությանը ՀՀ տարածքում, քանի որ հայ զինվորն է մեր անվտանգության երաշխավորը, մեր սահմանապահը, մեր խաղաղապահը և հերոսը եղել ու լինելու:
Աշխարհի մեզ սատարման կենտրոնը, դիվանագիտության շնորհիվ, պետք է դարձնենք մեր զինվորին», – գրել է Այվազյանը:


