fbpx
Քաղաքականություն

Ինչու՞ են իշխանությունները մտահոգվում ՀԱՊԿ վարկանիշի մասին, կարո՞ղ է Հայաստանը ՀԱՊԿ-ի «փիառշիկն» է․ Այվազյան

Եթե ուղիղ իմաստով նայենք իշխանությունների ասածներին, ապա կարելի է կարծել, որ սխալ եզրահանգման են եկել, թե Հայաստանը պետք է այնպես անի, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրներին չներքաշի ՀՀ սահմանային կոնֆլիկտի մեջ կամ մյուս միտքը՝ Ադրբեջանը վնասում է ՀԱՊԿ-ի վարկանիշը:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Azat.TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը:

«Կարո՞ղ է Հայաստանը ՀԱՊԿ-ի «փիառշիկն» է: Դա մե՞ր խնդիրն է: Հույսներդ կտրեք, թե քարտուղարության նախագահությունը որևէ առավելություն է տալու մեզ: Առաջին մասով ասեմ՝ կոնֆլիկտին ներքաշվելը նրանց պարտավորությունն է՝ անդամ երկրի տարածքային ամբողջականության, սահմանների և այլ հարցերով անվտանգությունն ապահովելը, որը սահմանված է միջազգային պայմանագրով: Իսկ վարկանիշի մասով, պարզ է, որ եթե չես պաշտպանում անդամ երկրիդ, ուրեմն դու վարկանիշ չունես՝ փալաս ես թե՛ աշխարհում, թե՛ տարածաշրջանում:

ՀԱՊԿ-ին «չներքաշելու» գործը ռուսական մոտեցման ծիրում է, քանի որ ռուսական կողմը չի ցանկանում Ադրբեջանի դեմ որևէ գործողության գնալ՝ ելնելով իր շահերից: Այսինքն, ինչ-որ տեղ արդարացում է հնչում ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի անգործության համար, ինչպես որ առաջ հնչում էր նախկին ռեժիմների կողմից, թե Ռուսաստանի կողմից միլիարդավոր հարձակվողական զենքերի վաճառքը Ադրբեջանին դա ուղղակի բիզնես է, ուրիշ ոչինչ: Որն էլ ի վերջո թափվեց մեր տղերքի ու բնակչության գլխին:

Իսկ, ինչու՞ են մտահոգվում ՀԱՊԿ վարկանիշի մասին, եթե այսպես կոչված ռազմական գործընկերները չեն միջամտել ու համատեղ մեր սուվերեն տարածքներից դուրս մղել թշնամական, ահաբեկչական ագրեսորին: Միթե՞ իշխանությունը այս ծանր դրության մեջ, քառասունչորսօրյա դավադիր պատերազմից հետո, որի պարտությունը ուղիղ ու միայն իրենց են վերագրում Հայաստանում համատեղ աշխատող ռուսական ու ադրբեջանական ամբողջ ագենտուրան, «ֆլիրտ» է անում ռուսական կողմի հետ, թե՞ այնպիսի խաղ է տանում, որով իր տեղական քաղաքական օպոնենտները, ինչպես նաև Մոսկվան, չեն կարող նախատել ու վնասել՝ նպատակադրելով թողնել միայնակ, և արդյո՞ք դրանում է կայանում ՀՀ շահը:

Եթե վերոգրյալի տիպի որևէ խաղ են խաղում, ապա դա շատ հեշտ է հասկանալու համար թե՛ Ռուսաստանին, թե՛ մյուսներին, եթե իրապես այդպես են գնահատում ՀԱՊԿ-ին և դրա դերին, ապա Հայաստանը հերթական դավադրության մեջ կարող է հայտնվել:

Բայց, իվերջո, պետք է, չէ՞, դասեր քաղել պատմությունից ու նաև մեր հետ կատարվածից և գտնել այլընտրանքային պաշտպանական կարողություններ, որ առաջարկվել է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ գերտերությունների կողմից», – նշել է Այվազյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ