fbpx
Սպորտ

Ժոան Գասպարն անդրադարձել է Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակին

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ կատալոնական ակումբ վերադարձի ձախոխման մասին: Այս մասին հաղորդում է AS-ը:

«Գիտեմ, որ «Բարսելոնան» և նրա նախագահը փորձում էին ձեռք բերել Նեյմարին: Արդյունքում, ՊՍԺ-ն 300 մլն եվրո պահանջեց: Ու չնայած Նեյմարն իր խաղային որակների շնորհիվ բացառիկ ֆուտբոլիստ է, դա հնարավոր չէր անել»,- ասել է Գասպարը:

Նախորդ մրցաշրջանում Նեյմարն ակումբային մակարդակում բոլոր մրցաշարերում 28 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

27-ամյա բրազիլացի հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ