fbpx
Աշխարհ

Գրանցվել է նավթի համաշխարհային գների աննախադեպ աճ

Սաուդյան Արաբիայի թագավորության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել երկրի 2 նավթավերամշակման գործարաններում։ Նշված հրդեհների և նավթի արտահանման կրճատումից հետո նավթի համաշխարհային գները աճել են միջինը 12-13 տոկոսով, իսկ առավելագույնը՝ 19 տոկոսով։

Brent ապրանքանիշի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը վաճառքի սկզբում եղել է 67,8 դոլար 1 բարելի համար և հասել մինչև 71,62 դոլարի։

WTI ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բացմանը եղել է 60,09 դոլար և հասել 63,47 դոլարի։

Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ