Աշխարհի ամենահայտնի նորաձևության տներից մեկի ՝ Louis Vuitton ապրանքանիշի, սեփականատեր Բեռնար Առնոն, ցանկանում է ձեռք բերել իտալական գրանդ ակումբի՝ «Միլան»-ի բաժնետոմսերը: Այս մասին հաղորդում է Il Messaggero-ն:
Բեռնար Առնոն մտադիր է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գործարքը կնքել: Բայցևայնպես, իտալական ակումբի ներկա սեփականատերը հանդիսացող Elliott Management ընկերության ղեկավարները չեն նախատեսում ժամանակից շուտ բաժանվել հարազատ ակումբից: Գլխավոր պատճառը արդեն իսկ կատարված մեծ ներդրումներն են:
Հիշեցնենք, որ Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ առաջնության 3-րդ տուրից հետո «Միլան»-ը 6 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: