ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի նավթի ու գազի կարիքը չունի, բայց կօգնի իր դաշնակիցներին:
«Քանի որ էներգետիկ ոլորտում վերջին տարիներին մենք մեծ հաջողությունների ենք հասել (շնորհակալություն, պարոն նախագահ), մենք էներգառեսուրսների զուտ արտահանող երկիր ենք և այժմ դարձել ենք աշխարհում դրանց համար 1 արտադրողը:
Մենք մերձարևելյան նավթի ու գազի կարիքը չունենք, իրականում մենք այնտեղ շատ քիչ լցանավեր ունենք, սակայն կօգնենք մեր դաշնակիցներին»,-գրել է Թրամփը թվիթերյան իր էջում: