fbpx
Աշխարհ

Զուրաբիշվիլին սպանության մեղադրանքով դատապարտված ևս մեկ անձի է ներում շնորհել

Օգոստոսին Վրաստանի նախագահի կողմից ներում շնորհվածների մեջ եղել է Ասլան Բեժանիձեն, որը պատիժ էր կրում 18-ամյա Դավիթ Օտխմեզուրիի սպանության համար: Այդ մասին հաղորդում է Sputnik-ը։

Օտխմեզուրին սպանվել է 2004 թվականի հոկտեմբերին Թբիլիսիի Պեկինի և Միցկևիչի փողոցների խաչմերուկում: 12 տարի անց՝ 2016 թվականի մարտին, Բեժանիձեին ձերբակալել են դիտավորյալ սպանության մեղադրանքով, չնայած որ Թբիլիսիի քաղաքային դատարանը, իսկ ավելի ուշ վերաքննիչ դատարանն արդարացրել էին նրան: 2018 թվականին Բեժանիձեին կրկին ձերբակալել են: 2019 թվականի մարտին Գերագույն դատարանը նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել 9 տարվա ազատազրկման:

Ներման վերջին ակտը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է օգոստոսի 28-ին՝ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ: Ցուցակ է մտել 34 բանտարկյալ, այդ թվում՝ Ռամազա Դևաձեն, որը մեղավոր է ճանաչվել 2014 թվականին ոստիկան Թարաշ Մուկբանյանի սպանության մեջ: Դա իսկական սկանդալ է հարուցել:

Նախագահի այդ արարքը դատապարտել են այդ թվում նաև կառավարող կուսակցության անդամներ, իսկ քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիա են կազմակերպել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ