fbpx
ՏՏ

Ձեռքի երակների միջոցով նույնականացման համակարգ է մշակվել Չինաստանում

Չինաստանում մշակվել է մի համակարգ, որը հնարավորություն է տալիս ձեռքի երակների միջոցով նույնականացնել մարդուն։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։

Ինչպես փոխանցում է աղբյուրը, հեղինակները կարծում են, որ առաջիկայում այն կարող է փոխարինել QR-կոդին և մարդու դեմքի միջոցով նույնականացմանը:

AirWave անունը ստացած տեխնոլոգիան արհեստական բանականությամբ է աշխատում: Դրանով հնարավոր է տարբերակել խոշոր երակների և մազանոթների դասավորվածությունը:

Նույնականացման համար օգտատերը պարզապես պետք է հատուկ վայրում թափահարի ձեռքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ