fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ի ստեղծած միջազգային կոալիցիան ընդլայնվում է․ միանում է նաև ԱՄԷ-ն

Արաբական Միացյալ Էմիրությունների Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը որոշում է կայացրել միանալ ԱՄՆ-ի կողմից ստեղծվող միջազգային կոալիցիային, որը պետք է ապահովի Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում նավթային փոխադրումների անվտանգությունը: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը։

Ըստ նախարարության հայտարարության՝ որոշումը հիմնավորվում է նրանով, որ իրենք ձգտում են ապահովել գլոբալ էներգետիկական անվտանգությունը և համաշխարհային տնտեսությանը էներգառեսուրսների անընդհատ մատակարարումը:

Նշեքն, որ կոալիցիայի մեջ արդեն մտել են Ավստրալիան, Բահրեյնը և Մեծ Բրիտանիան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ