Թեհրանը մտադիր չէ հարձակում գործել տարածաշրջանի որևէ երկրի վրա, Թեհրանը կողմ է կայունությանն ու անվտանգությանը: Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի օգնական, բարձրաստիճան սպա Յախյա Ռահիմ Սաֆավին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
«Մեր քաղաքականությունը հետևյալն է՝ տարածաշրջանում խաղաղություն և կայուն անվտանգություն ստեղծել և դուրս բերել բոլոր օտարերկյա ուժերը: Հուսով ենք, որ միջտարածաշրջանային թշնամիները կհասկանան, որ Իրանը նպատակ չունի հարձակում գործել կամ գրավել որևէ երկիր»,-ասել է նա:
Նա Վաշինգտոնին խորհուրդ է տվել չմտածել ինտրիգներ հյուսելու փորձերի մասին, քանի որ Թեհրանի պատասխանը կտարածվի Միջերկրականից մինչև Կարմիր ծով և Հնդկական օվկիանոս:
Սաֆավին նման հայտարարություն է արել Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակումների համար Իրանի դեմ ուղղված մեղադրանքների, ինչպես նաև ԻԻՀ մերձակայքում ջրերի հսկողության հարցով կոալիցիա ստեղծելու Վաշինգտոնի մտադրությունների ֆոնին: