fbpx
Աշխարհ

Սեպտեմբերի 22-ը հայտնի է որպես «առանց ավտոմեքենաների օր»

Սեպտեմբերի 22-ին մի շարք երկրներում հայտնի է որպես World Carfree Day:, որը թարգմանաբար նշանակում է օր՝ առանց ավտոմեքենանաների: Օրվա նպատակն է խրապուսել քայլելը, կամ հեծանիվով և հասարական տրանսպորտով տեղաշարժվելը:

Օրվա գլխավոր կարգախոսն է՝ «Քաղաքը որպես մարդկանց համար տարածք, կյանքի համար տարածք»։

Այս օրը նշելու ավանդույթը ձևավորվել է Անգլիայում դեռևս 1997 թվականին: Այդ ժամանակ օրը նշում էին դեռ 20 քաղաքներում: 2001 թվականից շարժմանը միացել են 35 երկրների մոտ 1000 քաղաքացիներ: Ներկայում, մոտավոր հաշվարկներով, այդ ակցիային ամեն տարի մասնակցում է ավելի քան 100 մլն մարդ՝ աշխարհի 1,5 հազար քաղաքներում։

Ավտոմեքենաների մեծ քանակը միայն մեծ քաղաքների խնդիրը չէ։ Դա արդեն վաղուց գլոբալ խնդիր է։ Չէ՞ որ ավտոմեքենաները քայքայում են մոլորակի բիոսֆերան և հենց մարդուն։ Հաշվել են, որ ավտոմեքենան ամեն օր ավելի քան 3000 մարդ է սպանում։ Իսկ յուրաքանչյուր րոպե ստեղծվում է նոր ավտոմեքենա։ Այսպիսին է վիճակագրությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ