UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու գլխավոր հավակնորդներից մեկը՝ Տոնի Ֆերգյուսոնը, շարունակում է հայտարարել, որ ցանկանում է մենամարտել Ռուսաստանի ներկայացուցիչ Խաբիբ Նուրմագոմեդովի հետ:
Ամերիկացին հույս ունի, որ այդ մենամարտը տեղի կունենա UFC 245 մրցաշարի շրջանակում, որը կայանալու է դեկտեմբերի 14-ին:
Ֆերգյուսոնը իր թվիթերյան էջում տեղադրել է իր մրցակիցների արյունոտ դեմքերը՝ խոստանալով այնտեղ ներառել նաև Խաբիբինը:
Հիշեցնենք, որ Նուրմագոմեդով – Ֆերգյուսոն դիմակայությունը մի քանի անգամ չեղարկվել է մարզիկների վնասվածք ստանալու պատճառով: