Իտալիայի առաջնությունում «Ֆիորենտինա»-ի նորեկ Ֆրանկ Ռիբերին ռեկորդի հեղինակ է դարձել։ Այս մասին հաղորդում է Opta-ն:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն, ֆրանսիացին ամենատարեց լեգիոներն է, ով առաջին գնդակն է խփել Ա Սերիայում:
Նա այս ցուցանիշը գրանցել է 36 տարեկան 168 օրեկան հասակում: Հայտնի չէ, թե մինչ այս ում է պատկանել ռեկորդը։
Հիշեցնենք, որ 4-րդ տուրում Ռիբերին գրավել էր «Ատալանտա»-ի դարպասը: