Ի՞նչ առաջնահերթությունների վրա է հենված 2022-ի բյուջեն․ Փաշինյան

Հրապարակող՝

Յուրի Հովհաննիսյանը պարգևատրվեց Մ. Մաշտոցի շքանշանով՝

Այսօր ՀՀ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե որոնք են Կառավարության 2022 թվականի բյուջեի նախագծի առաջնահերությունները։

Նա նշեց, որ հաջորդ տարվա բյուջեն 3 առաջնահերթությունների վրա է հիմնված․ Առաջին` անվտանգության համակարգի բարեփոխում, երկրորդը` ենթակառուցվածքների զարգացում, երրորդը` կրթության և գիտության արդիականացում։

Վարչապետն ասաց, որ հատկապես ուշադրություն է դարձվելու անվտանգությանը, քանի որ առանց դրա մնացած իրականացնել հնարավոր չէ։

Փաշինյանի խոսքով՝ կարևոր է ոչ միայն բանակի կարողությունների արդիականացումը, այլ նաև Հայաստանի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումն ու Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրականացումը։

Վարչապետը խոսեց նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումից, նշելով, որ այն կարող է որակապես փոխել Հայաստանի տնտեսության բովանդակությունն ու կառուցվածքը։

Ամենաթարմ