Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը) ձերբակալվել է

Ամենադիտվածներ

70866935_10157591355888501_5899142159491137536_n

ՀՀ նախկին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանի (հայտնի է որպես «Պատրոն Դավիթ») նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։

«Սա նոր գործ է, նախորդի հետ ընդհանրապես կապ չունի։ Պետք է փորձենք հասկանալ, թե ինչ գործ է, փորձենք հետաձգել նիստը»,- նշել է Հարությունյանը և հավելեց, որ գործի բոլոր նյութերն իրեն տրամադրվել են սեպտեմբերի 29-ի երեկոյան։

Հիշեցեննք, որ մինչ այս ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալել են 2018-2020 թթ․ ՀՀ ՊՆ պաշտոնը զբաղեցրած Դ․Տ․-ն, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ․Գ․-ն։ Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2.277.323.840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Դ․Գ․-ն Դավիթ Գալստյանն է, նույն ինքը՝ «Պատրոն Դավիթ»-ը, ով 2021 թվականի փետրվարի 2-ին կալանավորվել էր զենքերի մատակարարման քրգործի շրջանակում, իսկ մայիսին ազատ արձակվել։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();