Հոկտեմբերի 4-ին Շիրակի մարզպետարանը տեղեկացրել է, որ արտաքին լուսավորության ցանց և արևային ֆոտովոլտային կայան ունենալու համար Երազգավորս համայնքն օգտվել է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրից և պետություն-համայնք համագործակցության արդյունքում ընթացքի մեջ են համայնքի թիվ 8 փողոցի արտաքին լուսավորության ցանցի անցկացման և 25 կվտ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքները։
«Այսպիսով, Երազգավորս համայնքը կունենա սեփական էներգիայի աղբյուրը, որը տարեկան կարտադրի 37 հազար 500 կվտ էլեկտրաէներգիա և կլուսավորվի համայնքի կենտրոնական մուտքի 600մ հատվածը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 15 մլն 718 հազար դրամ է, գումարի 65 տոկոսը կհատկացնի պետությունը, 35 տոկոսը՝ համայնքը։
- Մինչև տարեվերջ Շիրակի մարզը կունենա մոտ 65 կմ ասֆալտապատ ճանապարհ
- Շիրակի մարզում կներդրվի երթուղային միասնական ցանց
Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ռոստորգ» ՍՊԸ կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

