«Լոս Անջելես Գելաքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նոր մարտահրավեր է առաջարկել՝ այն անվանելով matrixchallenge:
Շվեդ հարձակվողը գնդակը պահել է կրծքին ու կատարել հայտնի «Մատրիցա» ֆիլմի հերոս Նեոյի՝ փամփուշտներից խուսափող շարժումները:
Զլատանը իր գրառման մեջ մարտահրավեր է նետել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային, UFC-ի թեթև քաշային չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին, թենիսիստ Նովակ Ջոկովիչին ու իր գործակալ Մինո Ռայոլային:
https://twitter.com/Ibra_official/status/1177468807742255105