Ռազմիկ Պետրոսյանը ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից։
Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Ռազմիկ Պետրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից», – ասվում է որոշման մեջ։
Նշենք, որ երեկ էլ հայտնի դարձավ՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի հրաժարականի մասին։ Խոսվում է, որ Գևորգյանի փոխարեն կարող է մարզպետ նշանակվել հենց Պետրոսյանը։

