Փրկարարները մոտեցրել են երեխաներին շտապօգնության մեքենային

Հրապարակող՝

Փրկարարները մոտեցրել են երեխաներին շտապօգնության մեքենային

Ամենադիտվածներ

Հունվարի 15-ին, ժամը 21:23-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի տներից մեկի երեխաները վատառողջ են, և առատ ձյան պատճառով շտապօգնության մեքենաները չեն կարողանում մոտենալ: ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ Միրաք գյուղ են մեկնել ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և Պարեկային ծառայության աշխատակիցներ:

Փրկարարները 3 երեխաներին և ծնողներին ձնագնացով շուրջ կես կիլոմետր մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Այդուհետ, պարեկների ուղեկցությամբ, շտապօգնության խումբը նրանց տեղափոխել է բժշկական կենտրոն: Բժիշկների, փրկարարների և պարեկների օպերատիվ գործողությունների շնորհիվ երեխաների կյանքին վտանգ չի սպառնում: Ծառայության ընթացքում փրկարարներին աջակցել են ճանապարհի մաքրման աշխատանքներ կատարող ՍՊ ընկերության աշխատակիցները:

Ամենաթարմ