ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնը հայտնում է, որ հոկտեմբերի 29-ի վերահսկողական դիտակետում Երևանի Կենտրոն, Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններն են եղել։
«ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտագության մասնագետները պարեկային ծառայողների հետ համատեղ դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Կենտրոնում, Արաբկիրում և Դավիթաշենում։
- ՔՏՀԱ տեսչական մարմինները հայտնաբերել են 5 խախտում
- ՔՏՀԱ մարմինը մշտադիտարկել է Կենտրոնում և Արաբկիրում տրանսպորտի աշխատանքը
Ուսումնասիրվել է մայրաքաղաքի վերոնշյալ վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 95 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 19 խախտում, որոնք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։



