Այսօր ԱԺ-ում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը խոսեց նաև նվազագույն աշխատավարձերից։
Նա ասաց, որ նախատեսվում է Հայաստանում նվազագույն աշխատավարձը բարձրացնել ու հասցնել 85 հազար դրամ։
Մկրտչյանի խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը մտնում է Կառավարության հնգամյա պլանի մեջ։
Նա նաև նշեց, որ այն ցուցանիշները, որոնք գրված են այդ ծրագրում, իրականանալու են։

