«Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը առաջվա պես ՄՅՈՒ-ի ուշադրության կենտրոնում է:
«Կարմիր սատանաները» դիտարկում են 33-ամյա խորվաթ ֆուտբոլիստին հունվարին ձեռք բերելու տարբերակը:
ՄՅՈՒ-ն դեռ օգոստոսին էր փորձում ձեռք բերել Մանջուկիչին, բայց տրանսֆերը չկայացավ: Հարձակվողը նաև Քաթարի ակումբներ տեղափոխվելու տարբերակներ ուներ:
«Յուվենտուսը» պատրաստ է վաճառել Մանջուկիչին 9 մլն ֆունտով (10,1 մլն եվրո), իսկ խաղացողն ինքը ցանկանում է պահպանել տարեկան 4,5 մլն ֆունտի չափով (5 մլն եվրո) աշխատավարձը:
Հարձակվողի պայմանագիրը թուրինցիների հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: Ընթացիկ մրցաշրջանում Մանջուկիչը դեռ ոչ մի անգամ դաշտ դուրս չի եկել: