Կանադան թույլատրել է պատվաստման երրորդ դեղաչափը

Հրապարակող՝

Ռեալի երկրպագունները պահանջում են Օդեգարդի վերադարձը. AS

Կանադան թույլատրել է Pfizer խթանող (երրորդ) COVID պատվաստումները 18 տարեկան և բարձր մարդկանց համար: Այս մասին հայտնել է Health Canada-ն։

Նշվում է, որ վերապատվաստում կարելի է անել երկրորդ պատվաստումից առնվազն վեց ամիս հետո։ Խթանիչ պատվաստանյութը սովորական պատվաստանյութի ամբողջական չափաբաժինն է (30 մկգ):

Ըստ աղբյուրի՝  նախկինում պատվաստման հավելյալ չափաբաժին կարող էին տրվել միայն 50 տարեկանից բարձր քաղաքացիներին և «ռիսկային խմբերի» ծանր հիվանդություններ ունեցողներին։

Եթե ​​առաջին երկու չափաբաժինները տրվել են AstraZeneca, ապա վեց ամիս հետո խթանիչը պետք է տրվի Pfizer:

 

Ամենաթարմ