fbpx
Զինված Ուժեր

Իրականացվել են զորավարժության պլանով նախատեսված գործողություններ

Ռազմավարական զորավարժության պլանի համաձայն՝ 1-ին զորամիավորման շտաբը նախապատրաստվել է պաշտպանությունից հակահարձակման անցնելու ակտիվ մարտական գործողությունների։

Պայմանական մարտական գործողությունների իրականացման շրջանում անցկացվել է տեղազննում, ճշգրտվել են ստորաբաժանումների տեղակայման վայրերը և բնագծերը:

Մարտական գործողություններին նախապատրաստվելու և պաշտպանությունն ուժեղացնելու համար զորամիավորման հրամանատարը ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ