«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի կարծիքով՝ իր թիմը վատ է մարզվել մրցաշրջանի մեկնարկից առաջ տարբեր մայրցամաքներում ընկերական հանդիպումների պատճառով:
«Բոլոր մեծ թիմերը դժվարանում են սկսել, մենք լավ մարզումային բազա չունենք, և սա քննադատություն չէ։
Երբ ճանապարհորդում եք ամբողջ աշխարհով, վատ եք մարզվում, դա իրականություն է:
Բայց ակումբը պետք է նման հանդիպումներ կազմակերպի, քանի որ այդպես անում են բոլորը»,-ասել է արգենտինացին։
Կատալոնական ակումբի ավագը խոսել է նաև Անտուան Գրիզմանի հետ հարաբերությունների մասին:
«Գրիզմա՞նը: Ակնհայտ է, որ մենք խնդիրներ չունենք։
Ես բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ։ Մեզ այդ հաղթանակը պետք էր։ Հույս ունեմ, որ մեր արդյունքները հիմա ավելի լավը կդառնան»,-ասել է նա։ Այս մասին հաղորդում է AS-ը: