fbpx
Սպորտ

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 4 ֆուտբոլիստներին, ովքեր հավակնում են ԵԼ-ի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է այն 4 ֆուտբոլիստներին, ովքեր հավակնում են Եվրոպա լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը երկրորդ տուրի արդյունքներով:

Հավակնորդների թվում են «Արսենալի» հարձակվող Գաբրիել Մարտինելին, ՊՍՎ-ի հարձակվող Դոնիել Մալենը, «Լուդոգորեցի» պաշտպան Ռաֆայել Ֆորստերը և «Սելթիկի» կիսապաշտպան Մոհամեդ Էլյունուսին:

Մարտինելին երկու գոլ է խփել ու մեկ գոլային փոխանցում կատարել «Ստանդարտի» հետ խաղում (4:0), Մալենը դուբլ է ձևակերպել «Ռուսենբորգի» հետ խաղում (4:1), Ֆորսթերը դուբլի հեղինակ է դարձել «Ֆերենցվարոշի» հետ խաղում (3:0): Էլյունուսիի ակտիվում մեկ գոլ կա «Կլուժի» հետ խաղում (2:0):

Քվեարկել կարելի է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ