fbpx
Իրավական

Եկել է ժամանակը, որ Հրայր Թովմասյանը իր պաշտոնին հրաժեշտ տա․ Իոաննիսյան

Ioannisyan

Հրայր Թովմասյանին նշանակեց ՍԴ նախագահ նշանակեց ՀՀԿ-ն, հիմա Հրայր Թովմասյանն անում է խախտումներ՝ սպասարկելու այդ ուժին: Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով խորհրդարանում ընթացող ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցի մասին:

Իոաննիսյանի կարծքով՝ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է կարգվել խախտումներով և հիմա եկել է ժամանակը, որ իր պաշտոնին հրաժեշտ տա: Բանախոսը նշեց, որ այժմ պետք է ինստիտուցիոնալ քայլեր կատարվեն, որոնցով հետագայում կբացառվի որևէ խմբի շահերի սպասարկումը՝ իշխանության որևէ ճյուղի կողմից:

«Սահմանադրությունը պետք է փոխվի, բայց Սահմանադրությունը չի կարելի փոխել ոտքի վրա և սահմանադրական փոփոխությունները չեն կարող պայմանավորված լինել Հրայր Թովմասյանից ձերբազատվելու հանգամանքով: Լուրջ քննարկումներ են պետք, ինչը երկար ժամանակ է պահանջում: Գործող Սահմանադրությունում, իհարկե, շատ խնդիրներ կան, բայց Սահմանադրությունը պետք է հարգել այնպիսին, ինչպիսին կա: Դրանով բազմաթիվ խնդիրներ են կարգավորվում ՀՀ-ում և դրանով պետք է կարգավորվի նաև Հրայր Թովմասյանի խնդիրը»,-նշեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ