Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտել է իր հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքիմոտիվներով բեմադրված ներկայացումը: Այս մասին Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ
«Այսօր Թատրոն Տանիքում դիտեցինք «Երկրի հակառակ կողմի» մոտիվներով բեմադրված ներկայացումը:
Ստացված, դիպուկ, հուզիչ ներկայացում էր: Շնորհակալ եմ»,- գրել է նա։
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացումը դիտել է տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։
«Երկրի հակառակ կողմը» վեպի բեմադրության ռեժիսորն ու սցենարիստն է «Թատրոն տանիքում» թատերախմբի անդամ Մխիթար Դանիելյանը: