fbpx
Սպորտ

Լարված հանդիպման արդյունքում Միլանը հաղթեց Ջենովային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալական Ա Սերիայի 7-րդ տուրում «Ջենոան» ընդունեց «Միլանին»:

Հանդիպումը տեղի է ունեցել Ջենովա քաղաքի «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտ և ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ հյուրերի: Առաջին գնդակը 41-րդ րոպեին խփեց «Ջենոայի» կիսապաշտպան Լասե Շոնեն։

Առաջին կեսի վերջում տանտերերի պահեստայինների նստարանին նստած Ռիկարդո Սապոնարան քարմիր քարտ ստացավ և հեռավեց դաշտից։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Միլանի» պաշտպան Թեո Բերնար Ֆրանսուաը հավասարեցրեց հաշիվը:

Հինգ րոպե անց խաղադաշտից հեռացվեց «Ջենոայի» պաշտպան Դավիդե Բիրասկին։

Դաշտի տերերը պատժվեցին նաև 11-մետրանոցով, որն իրացրեց կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն: 79-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Միլանի» պաշտպան Դավիդե Կալաբրիան։

Ավելացված ժամանակում «Ջենոան» իրավունք ստացավ 11-մետրանոց հարվածի, սակայն Շոնեն չկարողացավ հաղթել Պեպե Ռեյնային: Մինչև եզրափակիչ սուլոցը խաղադաշտից հեռացվեց հյուրերի ևս մեկ խաղացող՝ Սամուել Կաստիլյեխոն, որը նույնպես պահեստայինների նստարանին էր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ