fbpx
Աշխարհ

Սիրիական բանակը մտել է Մանբիջ, որը մինչ այս գտնվում էր քուրդ զինյալների վերահսկողության տակ

Սիրիական բանակը մտել է Մանբիջ, որը մինչ այս գտնվում էր  քուրդ զինյալների վերահսկողության տակ: Այս մասին հայտնել է Սիրիայի ԶՈւ գլխավոր շտաբը. հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ ինքնապաշտպանության քրդական ջոկատները կոչ են արել Դամասկոսին վերահսկողության տակ վերցնել իրենց կողմից լքված շրջանները թուրքական ներխուժումից դրանք պաշտպանելու համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն շուտով լայնածավալ ռազմական գործողություն կսկսի Եփրատի արևելյան ափին դիրքավորված քուրդ զինյալների դեմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ