ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամեն ինչ կարելի է վերականգնել բացի արժեքներից, բայց մենք վերադարձրեցինք և ազատագրեցինք քաղաքացուն քոչարյանասերժական ռեժիմի արժեքներից, որ քաղաքացուն վերածել էին 5000 դրամով ձայն վաճառողի և թաղի խուժանին լավ տղու, մանկավարժներից շատերին ցուցակագրողի, վերջում էլ կաշառք բաժանողի և ընտրություններում ընտրակեղծարարի:
Այ էս արժեքներով էին առաջնորդվում շարմազանովի սիրելի շեֆերը և այսօր հեղափոխությամբ մանկավարժներից շատերի ինքնասիրությունն ենք վերադարձրել և էլ լավ տղեն ընտրություններում անելիք չունի և քաղաքացին ազատ ընտրում է իր խղճի մտոք:
Սա է հեղափոխական արժեքը, իսկ դուք՝ մերժվածներ, ձեր «արժեքներով» ՀՀ հպարտ քաղաքացին 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ուղարկել է ձեզ աղբանոց և մերժել է հավերժ…
Կեցցե ՀՀ արժանապատիվ և հպարտ քաղաքացին»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2501142216621578&id=100001774723771