fbpx
ՏՏ

Facebook-ի կրիպտոարժույթի նախագիծը մենակ է մնում. Visa-ն, MasterCard-ը լքում են

Facebook-ի կրիպտոարժույթի նախագիծը լքում են Visa-ն, MasterCard-ը, Stripe-ը և EBay-ը։ Այս մասին հայտնում է CNBC-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:

Libra կրիպտոարժույթի համահիմնադիր Դեյվիդ Մարկուսը շնորհակալություն է հայտնել Visa-ին և MasterCard-ին՝ մինչև վերջ իրենց աջակցելու համար։

«Գործադրված ճնշումը մեծ էր, և ես հարգում եմ նրանց որոշումը սպասելու, մինչև Libra-ի վերաբերյալ հստակ կարգավորիչ հստակությունների հայտնվելը»,-գրել է Մարկուսը Twitter-ի իր էջում:

Ըստ նրա՝ դեռևս վաղ է կրիպտոարժույթի ճակատագրի մասին խոսելու համար:

«Իհարկե, կարճաժամկետ հեռանկարում սա այնքան էլ լավ նորություն չէ, բայց ինչ-որ իմաստով այն հստակեցնում է իրավիճակը»,- հավելել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ