Ըստ Թունիսում նախագահական ընտրությունների նախնական արդյունքների՝ համոզիչ հաղթանակ է տանում իրավագիտության պրոֆեսոր, անկուսակցական Քաիս Սաիդը, որին աջակցում են իսլամիստներն ու ձախերը:
Սաիդը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստանում էր վերադարձնել «արաբական գարնան» արժեքները:
Նրա մրցակիցը մեդիամագնատ Նաբիլ Քարուին է, որը մինչև հոկտեմբերի 9-ը կալանքի տակ էր՝ փողերի լվացման և հարկերից խուսափելու մեղադրանքներով:
Երկու թեկնածուներն էլ համարվում են նորեկներ քաղաքականության մեջ, փորձագետների գնահատմամբ՝ նրանց հաջողվել է հասնել երկրորդ փուլ երկրում տնտեսական իրավիճակի վատթարացման, գործազրկության մակարդակի աճի ֆոնին: