fbpx
Իրավական

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումի վարույթը ՍԴ-ն մերժեց

Սահմանադրական դատարանը Facebook-ի էջում հրապարակում է արել, որում մասնավորապես ասված է․
«Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում։

Սահմանադրական դատարանի աշխատակազմ»

Նշենք, որ Ազգային ժողովի որոշումը դատարանը ստացել էր անցած երկուշաբթի օրը, այն ուղարկվել էր դատավորներին՝ ուսումնասիրության։ Ազգային ժողովի ընդունած որոշման հիմքում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի կատարած, իշխանական խմբակցության կարծիքով՝ առերևույթ էական կարգապահական խախտումներն են:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=778438445946305&id=567973740326111

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ