fbpx
Սպորտ

Football Manager-ում հաջողություններ գրանցած երկրպագուն աշխատանք է ստացել սիրելի ակումբում

Սերբիայի 2-րդ դիվիզիոնում հանդես եկող «Բեժանիա» ակումբը աշխատանքի է հրավիրել իր երկրպագուներից մեկին, որին հաջողվել է նշված ակումբի հետ հաջողություններ գրանցել Football Manager խաղում։ Այդ երկրպագուի անունը Անդրեյ Պավլովիչ է, նա 22 տարեկան է։ Պավլովիչը կարողացել է «Բեժանիայի» հետ միասին խաղում նվաճել 10 անընդմեջ չեմպիոնություն, երկրի 6 գավաթ ու Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի ուղեգիր։

«Ես ցույց տվեցի իմ նվաճումները Football Manager-ում ու ենթադրում էի, որ կարող եմ օգնել թիմին: Ես չէի սպասում, որ նրանք կապ կհաստատեն ինձ հետ: Մենք ընկերական զրույց ունեցանք, և տնօրենը հարցրեց՝ կարող եմ արդյոք ներկա լինել շաբաթ օրվա խաղին ու տեսնել՝ ինչպես են դասավորվում գործերը: Ես չէի կարողանում հավատալ տեղի ունեցողին: Ես ցնցված էի: Նրանք ինձ հարցրին՝ կարող եմ արդյոք անվճար աշխատել ակումբում, քանի որ ֆինանսական դժվարություններ կան:

Եթե նման հնարավորություն ունենամ, կցանկանամ ֆուտբոլային կարիերա սկսել: Հրաշալի կլինի աշխատել որպես սկաուտ կամ վերլուծաբան. ես երկար ժամանակ երազում եմ այդ մասին, ու դա ինձ մոտ վատ չի ստացվում: Հիմա ինձ չեն վճարում, բայց աշխատում եմ, քանի որ սիրում եմ այս ակումբն ու այն, ինչ անում եմ: հուսով եմ՝ ապագայում ինձ կվճարեն նրա համար, ինչը ես սիրում եմ», – Պավլովիչի խոսքերը մեջբերել է Sport Bible-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ