Արցախում գույքն օգտագործման վերցնելու անհրաժեշտությունը որոշելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով

Հրապարակող՝

Արցախում գույքն օգտագործման վերցնելու անհրաժեշտությունը որոշելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել է, որ ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում ֆիզիկական և(կամ) իրավաբանական անձանց գույքն օգտագործման վերցնելու անհրաժեշտությունը որոշելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որը ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց գույքը վերցնելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում կազմակերպում է քննարկումներ:

«Ըստ այդ քննարկումների արդյունքների՝ որոշվում է ֆիզիկական և(կամ) իրավաբանական անձանց գույքն օգտագործման վերցնելու անհրաժեշտությունը:

Գույքը կամովին հանձնելուց հրաժարվելու դեպքում գույքը կարող է օգտագործման վերցվել հարկադիր կարգով՝ լիազորված մարմնի պատճառաբանված որոշման հիման վրա:

Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ ստեղծված հանձնաժողովի նախագահից՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին՝ 0479 7-91-05»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ