«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին «Լացիոյի» հետ խաղից հետո, հնարավոր է, մի քանի խաղով որակազրկվի: Այս մասին հայտնում է Sky Sport-ը:
Նշվում է, որ «Ֆիորենտինայի» խաղացողները դժգոհել են մրցավարից, քանի որ վերջինս հաշվել էր 89-րդ րոպեին «Լացիոյի» խփած հաղթական գոլը: Այդ ընթացքոըմ Ռիբերին էմոցիաների ազդեցության տակ երկու անգամ հրել է եզրային մրցավարին:
74-րդ րոպեին ֆրանսիացի ֆուտբոլիստը դժգոհել էր իր փոխարինումից: Ռիբերիին կարող է մի քանի խաղի որակազրկում սպառնալ, սակայն վերջնական որոշումը կախված կլինի մրցավարի զեկույցից: