fbpx
Աշխարհ

Թուրք գործիչը, ի պատասխան ԱՄՆ-ի, «սպառնացել է» Թալեաթ անվանել նաև թուրք աղջիկներին

Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական İyi (Լավ) կուսակցության խոսնակ Յավուզ Աղըրալիօղլուն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։

Հակաամերիկյան շեշտադրումներով ելույթի մեջ «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությունից առանձնացած İyi կուսակցության խոսնակը մասնավորապես նշել է, որ Թուրքիան պարտական չէ ԱՄՆ-ին իր գոյության համար և եթե Թուրքիայի նախագահ Էրդողանը նոյեմբերի 13-ին մեկնի ԱՄՆ, թող իր հետ տանի Դոնալդ Թրամփի ուղարկած ամոթալի նամակն ու տեսախցիկների առջև հանձնի նրան։ Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը։

Յավուզ Աղըրալիօղլուն, 20-րդ դարի սկզբին տեղի ունեցածը Հայոց ցեղասպանությունն անվանել է տեղահանություն և փորձել է արդարացնել դրա անհրաժեշտությունը: Նա ակնարկել է, որ այսօր էլ այդպիսի իրավիճակում նույն կերպ կվարվեն և պատահական չէ, որ թուրք երեխաներին տալիս են Էնվեր, Ջեմալ, Թալեաթ անունները։

Կուսակցության խոսնակը անգամ «սպառնացել է», որ եթե շարունակվի նման թշնամական վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ, ապա իրենք աղջիկներին էլ կանվանակոչեն Թալեաթ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ