Ա Սերիայի 11-րդ տուրում կայացավ «Տորինո» – «Յուվենտուս» հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ «Յուվենտուսի»։
Խաղի երկրորդ կեսում ոչ ստանդարտ իրավիճակ ստեղծվեց: 65-րդ րոպեին «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, գտնվելով մրցակցի տուգանային հրապարակում, անցավ մրցակցի պաշտպան Արմանդո Իցցոյի կողքով և արմունկով թեթև հրեց նրան: Պաշտպանն ընկավ խոտածածկին ու սկսեց գալարվել ցավից՝ պահանջելով հանդիպման մրցավարից՝ հեռացնել Ռոնալդուին: Ստեղծված իրավիճակի համար ոչ Ռոնալդուն, ոչ Իցցոն չպատժվեցին: