Մշակույթ

NATO-ի ղեկավարը Netflix-ի որոշումը «խայտառակություն» է անվանել. The Hollywood Reporter

Netflix հոսքային ծառայությունը բախվեց սեփական բիզնես-մոդելի մարտահրավերին՝ հրաժարվելով Մարտին Սկորսեզեի «Իռլանդացի» նոր ֆիլմի՝ կինոթատրոններում մեծ ցուցադրությունից, ասաց նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ի կինոթատրոնների սեփականատերերի ազգային ասոցիացիայի (NATO) ղեկավար Ջոն Ֆիթիանը։ Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter- ը:

«Նրանք ցույց են տվել կինեմատոգրաֆիստներին, որ անգամ եթե դուք Մարտին Սկորսեզե եք, միևնույն է, Netflix-ի համագործակցությամբ կինոթատրոններում մեծ ցուցադրություն չեք ստանա»,- ասել է Ֆիթիան:

NATO-ի ղեկավարը Netflix-ի որոշումը «խայտառակություն» է անվանել։

Հիշեցնենք, որ ամերիկյան կինոթատրոնի խոշոր ցանցերը Netflix-ի հետ փոխզիջման չէին կարողացել գալ Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» նոր ֆիլմի ցուցադրության կապակցությամբ, որը պատկանում է հոսքային ծառայությանը:

Կռվախնձորը Netflix-ի ծառայություններում ֆիլմի հետպրեմիերային ցուցադրության ժամանակահատվածն է: Կինոթատրոնի ցանցը եռամսյա հետաձգում է պահանջում`մեծ էկրաններին կինոնկարի եկամտաբեր ցուցադրության համար, մինչդեռ Netflix-ը պլանավորում է պրեմիերայից 30-45 օր անց սկսել ֆիլմի վաճառքը իր ռեսուրսներով:

Հոլիվուդյան հայտնի դերասաններ Ռոբերտ Դե Նիրոն, Ալ Պաչինոն, Ջո Փեշին, Աննա Փեքուինը և այլոք խաղացել են Մարտին Սկորսեզեի «Իռլանդացի» ֆիլմում: Ավելի քան 3-ժամանոց ֆիլմի հիմքում ընկած է «Իռլանդացի» մականունով Ֆրանկ Շիրենի հանցավոր հարուստ անցյալը։ Ֆիլմը դասվում է «R» կարգի (միայն մեծահասակների համար). ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրությունները մեծ էկրանին կանցկացվեն միայն ութ կինոթատրոններում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ