fbpx
Աշխարհ

Կադիրովը կտրուկ հայտարարություն է արել համացանցում ատելության խոսք տարածողների մասին

Չեչնիայի կառավարության նիստում ելույթի ժամանակ հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը շատ կտրուկ է արտահայտվել այն մարդկանց հասցեին, որոնք համացանցային տիրույթում վիրավորում են այլոց արժանապատվությունը: Այս մասին տեղեկացնում է BBC.com-ը:

«Եթե մենք չկանգնեցնենք նրանց, ովքեր զբաղվում են մարդկանց միջև համերաշխությունը քանդելով, բամբասանքով, թշնամանք տարածելով, ոչինչ էլ չի ստացվի սպանելով, նստեցնելով, վախեցնելով»,- ասել է Կադիրովը:

Նրա խոսքով՝ չի կարելի թողնել այն մարդուն, որն արժանապատվություն է վիրավորում, եթե նույնիսկ բոլոր երկրների օրենքները խախտվեն:

Կադիրովը նշել է, որ հիմա իր խոսքերը սխալ կհասկացվեն, սակայն ինքն օրենքի կողմնակից է:

Սա առաջին դեպքը չէ, երբ Կադիրովը խոսում է համացանցում խոսքի ազատության մասին: Նա նշել է, որ կողմնակիցն է արտադատական ճնշումների, երբ խոսքն անվտանգության մասին է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ