Երեկ՝ նոյեմբերի 6-ին, Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում կայացավ «Լոկոմոտիվ» – «Յուվենտուս» հանդիպումը, որտեղ հաջողվեց հյուրերին հաղթել 2-1 հաշվով։
Խաղի 81-րդ րոպեին իտալական ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին որոշեց Փոխարինել Ռոնալդուին։ Հանդիպումից հետո նա մեկնաբանել է այս փոխարինումը։
«Վտանգն այն էր, որ Ռոնալդուն վնավածք չստանա, ինչը հետագայում կարող է խնդիրների հանգեցնել: Առաջին խաղակեսի վերջնամասում անհնգստացնելու տեղիք տվել էին, երկրորդ խաղակեսում էլ նրա դեմ կոպիտ էին գործում», – մարզչի խոսքերը մեջբերել է Football Italia-ն: